Մի խանգարեք, ոստիկանություն կանչեք, գիտեք իմ պատմությունը. Հրանտ Խաչատրյան

Մի խանգարեք, ոստիկանություն կանչեք, գիտեք իմ պատմությունը. Հրանտ Խաչատրյան

Քաղաքական գործիչ, ՍԻՄ նախկին նախագահ և ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանն այսօր ԱԺ-ում հրավիրված լսումների ժամանակ ամբիոնից բավականին էմոցիոնալ ելույթ ունեցավ: Նա կոշտ գնահատականներ հնչեցրեց տարբեր ուժերի և անձանց` ստեղծված իրավիճակի պատճառները փնտրելու ընդհուպ 90-ականների սկզբում, երբ Արցախն անկախացավ Հայաստանից: Այդ ընթացքում նրան փորձեցին ընդհատել դահլիճից, ինչը դուր չեկավ Խաչատրյանին և դիտողություն արեց` պահանջելով չընդհատել իր խոսքը և շեշտելով, որ ինքը շատ լավ գիտի այս ամբիոնի գինը:

Ապա նիստը վարող Գևորգ Գորգիսյանը փորձեց նրան հիշեցնել, որ ժամանակը լրացել է, ինչը ևս դուր չեկավ պարոն Խաչատրյանին:

«Մի խանգարեք, ոստիկանություն կանչեք, գիտեք իմ պատմությունը»,-ասաց Խաչատրյանը:

Մանրամասն` տեսանյութում: