Բորիս Ջոնսոնը կարող է փոխարինել Թերեզա Մեյին

Բորիս Ջոնսոնը կարող է փոխարինել Թերեզա Մեյին

Մեծ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հնարավոր է ղեկավարի բրիտանական կառավարությունը Թերեզա Մեյի հեռանալուց հետո։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Անգլիայի պահպանողականների կուսակցությունում հաստատել են այդ տեղեկությունը։ Մանչեսթեր քաղաքում ընթացող բիզնես ֆորումի ժամանակ հարցին անդրադարձել է նաեւ հենց Ջոնսոնը։ Նա հաստատել է, որ ցանկանում է ղեկավարել կառավարությունը եւ դա էլ գաղտնիք չէ։ Նշենք, որ անցյալ տարի Ջոնսոնը հրաժարական էր տվել որպես բողոք Մեյի հետ ունեցած գաղափարական տարաձայնությունների, որոնք կապված էին «Բրեքսիտի» հետ։ Առաջիկա հունիսի առաջին շաբաթվա ընթացքում Մեյի կառավարությունը մտադիր է հրապարակել օրինագիծ, որը թույլ կտա սկսել «Բրեքսիտի» գործընթացը, եթե իհարկե պառլամենտը հաստատի։