Իրանական հրթիռները կարող են հեշտությամբ հասնել ամերիկյան նավերին․ Մուհամմեդ Սալեհ Ջոքար

Իրանական հրթիռները կարող են հեշտությամբ հասնել ամերիկյան նավերին․ Մուհամմեդ Սալեհ Ջոքար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Մուհամմեդ Սալեհ Ջոքարը հայտարարել է, որ փոքր հեռահարության իրանական հրթիռները կարող են հեշտությամբ խոցել ամերիկյան ռազնավերին, որոնք գտնվում են Պարսից ծոցում, իսկ Միացյալ Նահանգները չեն կարող իրենց նոր պատերազմ թույլ տալ, քանի որ դա չափազանց մեծ շռայլություն կլինի ամերիկյան կողմի համար։ Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։ Նշենք, որ իրանցի բարձրաստիճան զինվորականը մեղադրել է Միացյալ Նահանգներին Իրանի դեմ հոգեբանական պատերազմ մղելու մեջ։ Հիշեցնենք, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ այս շաբաթ Իրանը բանակցություններ չի վարի ԱՄՆ հետ։