TikTok-ին մեղադրել են օգտատերերի հանդեպ հետապնդում իրականացնելու մեջ

TikTok-ին մեղադրել են օգտատերերի հանդեպ հետապնդում իրականացնելու մեջ

Ամերիկյան Wall Street Journal-ը հրապարակել է մի հոդված, որում TikTok սոցկայքին մեղադրում են այն բանում, որ վերջինս իրականացնում է Android օպերացիոն համակարգ օգտագործող օգտատերերի հետապնդում։ Հոդվածագիրները կարծում են, որ սոցկայքը հավաքել է MAC հասցեներ եւ այդ կերպ իրականացրել ցանցում գտնվող օգտատերերի հետապնդում։ Այդ կերպ սոցկայքը խախտել է օգտատերերի տվյալների գաղտնիության եւ անձեռնմխելիության քաղաքականությունը։ Այս պրակտիկան կիրառվել է մինչեւ անցյալ տարվա նոյեմբեր, իսկ այժմ այն այլեւս չի կիրառվում։ Google-ը ստուգելու է պարբերականում հրապարակված տեղեկությունների իսկությունը։