Թրամփը պնդում է, որ իրեն կձերբակալեն․ դիմել է կողմնակիցներին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրեն կձերբակալեն մարտի 21-ին՝ ֆինանսական խարդախության հետաքննության շրջանակներում։ Համապատասխան հայտարարությունը հայտնվել է Թրամփի Truth սոցիալական ցանցում։
Նախկին նախագահն ասել է, որ այս տեղեկությունը ստացել է Մանհեթենի շրջանային դատախազության «ապօրինի արտահոսքի» միջոցով։
Հնարավոր մեղադրանքների մասին նա մանրամասներ չի հայտնել, սակայն իր կողմնակիցներին կոչ է արել բողոքի ակցիաներ անցկացնել։
Մանհեթենի դատախազությունը պաշտոնական մեկնաբանություններ չի տվել։
Կարծիքներ