Սպիտակ տունը հորդորել է ամերիկացի լրագրողներին լքել Ռուսաստանը

Սպիտակ տունը հորդորել է ամերիկացի լրագրողներին լքել Ռուսաստանը

Ռուսաստանից հեռանալու վերաբերյալ հորդորները վերաբերում են բոլոր ամերիկացիներին, այդ թվում՝ լրագրողներին, անկախ ուղևորության նպատակից և գործունեության տեսակից։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Այժմ ամերիկացիների համար Ռուսաստանում գտնվելու ժամանակը չէ: Եթե դուք Ռուսաստանում եք՝ բիզնեսի կամ հաճույքի համար, անկախ ուղևորության նպատակից, պետք է հեռանաք հենց հիմա», - ասել է նա և հավելել,- «Ռուսաստանը լավագույն վայրը չէ դրա համար, եթե նույնիսկ աշխատում եք որպես լրագրող»։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների վարչակազմը The Wall Street Journal-ի ամերիկացի թղթակից Էվան Գերշկովիչի ձերբակալության լույսի ներքո կոչ էր արել ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց, իսկ Ռուսաստանում գտնվողներին՝ լքել երկիրը։