Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի նոր համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։

Համարում կարող եք կարդալ Ռուզան Հովասափյանի «Խփված տողեր» բանաստեղծական շարքը, Մհեր Արշակյանի «Գժվելու թուրքը» էսսեն, հատվածներ արցախցի գրող Հերմինե Ավագյանի «Իմ ու քո պատերազմը» անտիպ օրագրից: Ինչպես նաեւ Հոֆիկ Աֆյանի «Դավաճանություն» եւ Նաիրա Աբրահամյանի «Որովհետեւ մենք երեխա ենք» պատմվածքները, Էլիզա Մխիթարյանի «Աքսորված պատերազմ» ու Լիլիթ Աղաջանյանի «Իսկ կռվելու են երեխաները» էսսեները: Իրանցի գրող եւ ռեժիսոր Էբրահիմ Գոլեստանի «Ծառերը» պատմվածքը` թարգմանությամբ Էմիկ Ալեքսանդրի: 

Թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանն իր հոդվածում ներկայացնում է Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին եւ դրան նախորդած պատմական անցքերը, որոնք այնքան արդիական են նաեւ այսօր: Անուշ Բաբայանը թարգմանաբար ներկայացրել է հատվածներ Սերգեյ Փարաջանովի «Հավերժական շարժում» էսսեից: