Սպառազինությունների մատակարարման խոշոր պայմանագիր են ստորագրել

Սպառազինությունների մատակարարման խոշոր պայմանագիր են ստորագրել

Ուկրաինան եւ Լեհաստանը համաձայնեցրել են սպառազինությունների մատակարարման պայմանագիրը, որը կարող է լինել վերջին երեսուն տարում ամենախոշորը։ Պայմանագիրը նախատեսում է լեհական ռազմական նշանակության պրոդուկցիայի մատակարարում ուկրաինական զինուժին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

Պայմանագրի ստորագումից հետո, Ուկրաինան կստանա 54 միավոր САУ Krab։ Ինքնագնաց այդ հաուբիցների ընդհանուր արժեքը կազմում է 698 միլիոն դոլար։ ԵՄ-ն մասնակի կօգնի, որպեսզի Ուկրաինան գնի այդ զենքերը։