Ո՞վ է այդ տղամարդը… ես չեմ տեսնում այն տղամարդուն…

Ո՞վ է այդ տղամարդը… ես չեմ տեսնում այն տղամարդուն…

Հիրավի, մարգարեական խոսքեր են (Ռոբերտ     Քոչարյան, 1998թ.), բայց՝ ժամանակից 30 տարով շուտ ասված և ոչ՝ ըստ էության: Իրականում, Հայաստանում տղամարդկանց անհետացման տարին 2018 թվականն է:

Տղամարդը նա չէ, որ՝
թագավորական պալատներում կամ պենտհաուզներում է բնակվում,
Քրիստոսի արձան է կառուցում, բարեգործություն անում,
Maybach-ով, Rolls-Royce-ով է շրջում կամ Rolls-Royce-ի շարժիչներով օդանավ վարձում՝
Մալդիվներ ու էմիրաթներ թռչում:
Ցավալիորեն, տղամարդիկ հազվագյուտ են և Ֆրանսիայի հրապարակում են հավաքվում, մենթերին են ճզմում ու ճնշում,
Իսկ մենթերը ձայնալուսային արկեր են արձակում ու միմյանց վնասում,
Որովհետև, տղամարդ-ոստիկաններ չեն մնացել Հայաստանում:
Օլիգարխները վաղուց են կատու դարձել, 
Նրանց մի մասը պալատներում իշխանական, կռճոններ է փախցնում,
Մյուս մասը՝ մերձպալատական մառաններում է վազում՝ 
Չգիտես ինչու, այդպես էլ չի վերադառնում:
Հիմա, մոդա էլ չէ՝ տղամարդ լինել, 
Եվրոպական արժեքներին հակասել, 
Եվրոպական թրենդին համընթաց պետք է շարժվել, ինչում անդրեավիկտորինները կարող են օգնել:

Գագիկ Վարդանյան