Դեռևս հստակ չէ, թե որն է լինելու Ֆրանսիայի նվերը՝ Հայաստանին

Դեռևս հստակ չէ, թե որն է լինելու Ֆրանսիայի նվերը՝ Հայաստանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ֆեյսբուքյան էջում հայերենով տեղեկացրել էր, որ դժվարությունների միջով անցնող հայերի համար Ֆրանսիան Երևան է ուղարկում 200 հազար դեղաչափ պատվաստանյութ.

 «Վարակը միասին կհաղթահարենք»,- գրել էր նա։

ԱՆ-ը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը դեռ տեղյակ չեն, թե խոսքն ինչ պատվաստանյութի մասին է։ ԱՆ մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանն էլ ասաց, որ դեռևս հստակ չէ, թե որ պատվաստանյութն է լինելու Ֆրանսիայի նվերը Հայաստանին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում օգտագործվում է «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա», «Moderna» և «Պֆայզեր» պատվաստանյութերը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մոտ 10 օր առաջ հայտարարել էր, որ Հայաստան է գալու նաև «Պֆայզեր»։

Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ «Պֆայզեր»-ի դեպքում, խիստ նախնական, խոսքն օգոստոսի վերջ-սեպտեմբերի սկիզբ ժամկետի մասին է։ «Պֆայզեր»-ը ձեռք է բերվելու Covak հարթակի միջոցով։ Հայաստանում կիրառվող պատվաստումներին կավելանան «Ջոնսոն@Ջոնսոն»՝ կգա 30 000 և «Novopaqs»-ը` 50 000 դեղաչափ։

«Հրապարակի» տեղեկություններով՝ որոշ անձանց պոլիկլինիկաներում հրաժարվել էին պատվաստել, ասելով, որ այն չի բավականացնում։ Հերիքում է միայն 2-րդ պատվաստանյութը ստացողներին։ Հռիփսիմե Խաչատրյանն ի պատասխան ճշգրտեց, որ խոսքը միայն չինական «Coronavak»-ի մասին է, որը առկա չէ առաջին դոզաների համար։ Այսինքն՝ չինական պատվաստանյութը որպես երկրորդ չափաբաժին ներարկվում է միայն այն անձանց, ովքեր ստացել են առաջին պատվաստումը։

«Ոչ մի պատվաստանյութ անսահմանափակ չէ, Չինաստանի նվիրատվությոնն էր, վերջացավ։ Բայց առհասարակ, պատվաստանյութի պակաս չունենք, փառք Աստծո, նորից «ԱստրաԶենեկա» ենք ստացել, «Սպուտնիկն» է առկա, շուտով «Ջոնսոն@Ջոնսոն» և «Novopaqs» ենք ստանում-Ֆրանսիան է ուղարկում»,- ասաց ԱՆ մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի կառավարության որոշմամբ 3,5 միլիարդ դրամ ՝ «Պֆայզեր» և չինական «Սինոֆարմ» պատվաստանյութերը ձեռք բերելու համար։ Հայաստանին կմատակարարվի ընդհանուր առմամբ 500 հազար դեղաչափ, որի մեծ մասը՝ 300 հազարը, «Պֆայզեր», 200 հազարը՝ «Սինոֆարմ»։ Նույն օրվա դրությամբ հայտնվել էր, որ 163 հազար մարդ Հայաստանում պատվաստվել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ԱՆ-ին առաջարկել էր ներկայացնել, թե այդ 163 հազարից քանիսն են ՀՀ, քանիսը օտարերկրյա քաղաքացիները։ 

«Հայաստանում պատվաստված ՀՀ քաղաքացիների և արտասահմանցիների առանձին վիճակագրությունը նախարարությունը վարում է, ընթացքի մեջ է, տվյալները կամփոփվեն օգոստոսի 15-ից հետո։ Եվ ինչպես նախարարը նշեց լրագրողների հետ զրույցում՝ ամսվա կտրվածքով մենք կկարողանանք նաև հրապարակել այդ թվերը։

Ստացվում է օգոստոսի 15-ից հետո ԱՆ-ը պետք է տրամադրի այդ մասին պաշտոնական տեղեկատվություն։ Իսկ 15-ից, որովհետև այդ կարգը, որի համաձայն 10 և ավելի օր ՀՀ-ում բնակվող արտասահմանցիները ևս կկարողանային պատվաստվել, հաստատվել է հուլիսի 15-ին։ Ու էս առումով իրենց հաշվառելու տեսանկյունից մեր գործը շատ հեշտանում է ու կկարողանանք առանձին տվյալներ տրամադրել»,-ասաց խոսնակը։