Ոչխար են գողացել, նաև՝ Ազիզ Թամոյանինը

Ոչխար են գողացել, նաև՝ Ազիզ Թամոյանինը

Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է ոչխարների գողության փաստով հարուցված քրգործ։ Մեղադրյալը անասնապահ Սարգիս Շարիֆի Թորոսյանն է։ Նրա մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2018թ. հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հանդիսանալով Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Այլաս Բադրի Սուդոյանի անասնապահը և գտնվելով վերջինիս Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող գոմում, ապօրինի մուտք է գործել գոմի բակում գտնվող պահեստարան հանդիսացող Սաբրի Կասոյանին և Ազիզ Թամոյանին պատկանող ցանկապատված տարածք և այնտեղից գաղտնի հափշտակել է յուրաքանչյուրը 60.000 ՀՀ դրամ արժողությամբ վերջիններիս պատկանող ընդհանուր 2.520.000 ՀՀ դրամ արժողությամբ 42 գլուխ ոչխար, որոնցից 5 գլուխ ոչխարը պատկանել  Ազիզ Թամոյանին, իսկ 37-ը՝ Սաբրի Կասոյանին:

Այսինքն՝ Սարգիս Շարիֆի Թորոսյանը մեղադրվում է մեղավորությամբ հանրության համար վտանգավոր արարք կատարելու մեջ, որը նախատեսված է ՀՀ քըեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և Յ-րդ կետերով:

Սարգիս Շարիֆի Թորոսյանին մեղադրանք է առաջադրված մեկ այլ դրվագով, որ նա,   հանդիսանալով Արարատի մարգի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Այլաս Բադրի Սոուդոյանի անասնապահը, ում վստահած էր ոչխարների պահպանությունը,  գտնվելով  Դալար գյուղում գտնվող  անասնագոմում, 2018թ. հունվարի 10-ից մինչև 2018թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում,  Այլաս Դսուդոյանին պատկանող, իրեն վստահված 65 ոչխարները   տարբեր օրերի նվիրել է, վաճառել է։ Եվ անգամ՝  սեռական պահանջմունքները բավարարելու դիմաց տվել տարբեր անձանց, այդ կերպ վատնելով՝ ԱԽուդոյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի, ընդհանուրը 3.900.000 ՀՀ դրամ արժողության գույքը՝ ոչխարներն այսինքն։
 Սարգիս Շարիֆի Թորոսյանին առաջադրված են մեղադրանքներ  ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րղ և Յ-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի Յ-րդ մասի 1-ին կետով: