TikTok-ի ձեռքբերումը կարող է ամերիկացիների վրա նստել 12 միլիարդ դոլար

TikTok-ի ձեռքբերումը կարող է ամերիկացիների վրա նստել 12 միլիարդ դոլար

Ամերիկյան Oracle եւ Walmart ընկերությունները ստիպված կլինեն վճարել 12 միլիարդ դոլար TikTok-ի ամերիկյան սեգմենտը ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Հենց այդքան է չինական ByteDance ընկերությունը գնահատել այն։ Դեռեւս պարզ չի, թե արդյոք ամերիկյան երկու ընկերությունները կհամաձայնեն նման պայմաններին։

ByteDance-ը հավելվածի ընդհանուր արժեքը գնահատում է 60 միլիարդ դոլար, սակայն ամերիկյան ընկերությունները կկարողանան գնել միայն 7,5 եւ 12,5 տոկոս բաժնետոմսերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն էր տվել այդ գործարքին։ TikTok-ի արգելումը ԱՄՆ տարածքում հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի քսանյոթը։