Վկայի ցուցմունքն առ այն, որ ինքը «հարություն է առել»

Վկայի ցուցմունքն առ այն, որ ինքը «հարություն է առել»

Պարզվում է, որ  ՔՊ-ն իր ողջ անձնակազմով ու շոշափուկներով «հարություն է առել»։  Այդ մասին «գլխավոր հարություն առնողից»՝ Նիկոլ Փաշինյանից հետո հաստատում է մյուս  վկան՝ Հովիկ Աղազարյանը։ Եթե Նիկոլն ասում էր․ «․․․մեր քաղաքական թիմն էլ բազմիցս մեռել է ու հառնել», ապա վկան հաստատում է, որ ՔՊ-ն մեռել ու հարություն է առել։ Պատերազմից հետո, երբ ՔՊ-ն սարսափել է, որ այդքան արյունից, կորստից հետո իրեն կքշեն, իսկ փոխարենը ինչ- ինչ, դեռևս անհայտ հնարքներով մնացել է իշխանության, ապա դա նույնն է, ինչ «հարություն առնելը»։ Սա է վկայի ասածի ողջ բովանդակությունը կամ վկայի ցուցմունքն առ այն, որ ինքը «հարություն է առել»։

Այսինքն արալեզները՝ հանձինս ժողովրդի,  նրանց լիզել են, որ «հարություն առնեն» , որպեսզի նոր արյուն հեղեն, հայրենիքի մյուս տարածքներն էլ հանձնեն, որ «խաղաղություն ննջեցելոց»  լինի։ Ինչևէ, ժամանակին ծիծաղում էինք ստորև ներկայացված  իրական պատմության վրա, բայց այսօր յուրաքանչյուր ծիծաղելի բան իրականություն է դարձել՝ մեռածները ողջ են կամ վկայում են , որ մահից հետո «հարություն են առնում»։ 

Մեկը հանդիպում է իր նախկին գյուղացուն։ Հալում- հարցում են անում, իրար ողջությունը հարցնում․ 
-Էրկու ախպեր էինք, մեկը  մեռավ,- ասում է գյուղացին։ Նա էլ թե․
- Հիմա դու ո՞րն ես։
Այս պատմությունը պատմում ու ծիծաղում էինք։ Հիմա հասել ենք այն օրվան, որ ՔՊ իշխանությանը, կոնկրետ դեպքում Աղազարյանին պիտի հարցնենք՝ հիմա դու ո՞րն ես։