Կոչ են արել երաժշտությունը պաշտպանել արհեստական բանականությունից
Artists Rights Alliance ամերիկյան կազմակերպությունը հանդես է եկել ընդդեմ երաժշտության ոլորտում նեյրոցանցերի կիրառության։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ Հրապարակված բաց նամակում կոչ է արվում արհեստական բանականությունից պաշտպանել երաժշտությունը։ Այն ստորագրել են մոտ 200 երաժիշտ, այդ թվում՝ Քեթի Պերին, Նիկի Մինաժը, Բիլլի Այլիշը, Քամիլա Քամբելոն։ Նամակի հեղինակները խնդրում են էլեկտրոնային երաժշտության մեջ ստեղծագործող հեղինակներին ավելի քիչ կիրառել նեյրոցանցերը՝ իրենց կոնտենտն ստեղծելու համար, որպեսզի կենդանի հեղինակների իրավունքները չարժեզրկվեն։
Նրանք ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ նեյրոցանցային երաժշտությունը ստեղծվում է իրական ձայնային կրկնօրինակներով, որոնք ստեղծվել են իրական հեղինակների կողմից, կամ էլ հատուկ կերպով են նեյրոցանցերը կիրառվում՝ հեղինակային իրավունքները շրջանցելու համար։ Նամակի հեղինակները կարծում են, որ արհեստական բանականության բարեխիղճ օգտագործման դեպքում իրական հեղինակների համար նեյրոցանցերը կարող են դառնալ օգնականներ՝ հնչունությունը հարստացնելու համար։
Կարծիքներ