Ճապոնական կայսերական ընտանիքը գրանցվել է սոցկայքում 

Ճապոնական կայսերական ընտանիքը գրանցվել է սոցկայքում 

Ճապոնական կայսերական ընտանիքն առաջին անգամ գրանցվել է սոցկայքում։ Բացվել է օգտահաշիվ «Ինստագրամ» սոցիալական կայքում։ Ներկայումս Ճապոնիայի կայսրն է  Նարուհիտոն։ Նրա որդին Ակիհիտոն 2019 թվականին հրաժարվել է գահից։ Օգտահաշվի բացման առաջին իսկ օրը, որը կրում է kunaicho_jp՝ ճապոներենից թարգմանաբար՝ Ճապոնիայի կայսերական տան գործերի կառավարչություն, բաժանորդագրվել է 450 հազար մարդ։ Կայսերական ընտանիքի անդամները հրապարակել են 60 լուսանկար եւ 6 տեսաուղերձ։

Հրապարակված կոնտենտից երեւում է, թե ինչպես են կայսր Նարուհիտեն եւ նրա կինը՝ կայսրուհի Մասակոն նշել Նոր տարին կամ ինչ հանրային միջոցառումների են այցելել հունվարի սկզբին, կամ ինչ միջոցառումներ են իրենք կազմակերպել։ Առաջին լուսանկարում պատկերված են կայսրն ու կայսրուհին՝ իրենց 22-ամյա դստեր՝ արքայադուստր Այկոյի հետ։ Օգտահաշվում մեկնաբանություններ անել հնարավոր չէ, միայն կարող են «լայքել» հրապարակված լուսանկարներն ու տեսաուղերձները։