Google-ը կօգնի մարդկանց պահպանել հանրային հեռավորությունը

Google-ը կօգնի մարդկանց պահպանել հանրային հեռավորությունը

Google ընկերությունը ներկայացրել է նոր բջջային հավելված, որը օգտագործում է իրականության լրացման տեխնոլոգիան եւ կօգնի մարդկանց պահպանել սոցիալական հեռավորությունը կորոնավիրուսային համավարակի ընթացքում։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։

Sodar հավելվածի միջոցով օգտատերերը կկարողանան իրենց շուրջ նկարել վիրտուալ շրջանակ, որի օգնությամբ հնարավոր լինի պահպանել երկու մետրանոց սոցիալական հեռավարությունը։ Եթե որեւէ մեկը խախտի այդ հեռավորությունը, ապա ծրագիրը կնախազգուշացնի այդ մասին։ Հավելվածի հեղինակները նշում են, որ այս հավելվածը կարող է էապես դյուրացնել սոցիալական հեռավորության պահպանումը։