Բողոքի ակցիայի մասնակիցները գնում են Փաշինյանի առանձնատուն

Բողոքի ակցիայի մասնակիցները գնում են Փաշինյանի առանձնատուն

Այսօր կառավարության շենքի դիմաց միառժամանակ մի քանի բողոքի ակցիաներ էին մեկնարկել։ Բողոքի ակցիաներից մեկը կազմակերպել էին «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները՝ ակտիվիստ Մանուել Մանուկյանի գլխավորությամբ։
Մանուել Մանուկյանի գլխավորությամբ մի շարք քաղաքացիներ պահանջում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կորոնավիրուսով և դրա հետևանքներով պայմանավորված տրվի մեկ տարով վարկային արձակուրդ։

Մանուկյանն ու նրա կողմնակիցները վերոնշյալ պահանջով կազմակերպած բողոքի ակցիաների ժամանակ բազմիցս աչքի են ընկել բողոքի յուրահատուկ գործողություններով, մասնավորապես նրանց մի քանի անգամ հաջողվել է անակնկալի բերել ոստիկաններին, Լումիզին  ու բեռնատար կայանել ԿԲ-ի դիմաց, կանգնեցնել երթևեկությունը։ Այդ ակցիաների ժամանակ անգամ գունավոր ծուխեր էին նետվում, մեկ անգամ էլ վնասվել էր քաղաքացիներից մեկի ավտոմեքենան։

Այս նախաձեռնությունը օրեր շարունակ նստացույց էր իրականացնում նաեւ ԿԲ-ի դիմաց, բայց համապատասխան մարմինների կողմից արձագանք չի եղել։

Այս պահին 1 տարով վարկային արձակուրդ պահանջողները երթով շարժվում են դեպքի կառավարական առանձնատուն, ուզում են հանդիպել Փաշինյանին։