Էկոնոմիկայի նախարար է նշանակվում մի մարդ, ում ապաշնորհ կառավարման արդյունքում սնանկացավ «Սթար» սուպերմարկետների ցանցը

Էկոնոմիկայի նախարար է նշանակվում մի մարդ, ում ապաշնորհ կառավարման արդյունքում սնանկացավ «Սթար» սուպերմարկետների ցանցը

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվում մի անձ (menu.am-ի սեփականատեր ` Վահան Քերոբյան), ով ղեկավարել է, տարիներ առաջ  գործող ,«STAR»սուպերմարկետների հայտնի ցանցը` ում ԱՊԱՇՆՈՐՀ կառավարման արդյունքում այն սնանկացավ` հսկայական ֆինանսական վնաս պատճառելով ՀՀ տնտեսությանը, հարյուրավոր տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների։ Աբսուրդն այն է, որ հետագայում, այդ չարաշահումների բացահայտման ճանապարհին, անհետացան  այդ կազմակերպության բոլոր հաշվապահական  և ֆինանսական փաստաթղթերը։ Անհասկանալի հանգամանքներում, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։ Հ.Գ. թե ինչպե՞ս է ստացվել, որ «Նոր Հայաստանում» մի ողջ էկոնոմիկայի ոլորտ վստահվել է նման անցյալ ունեցող կադրի կամ ո՞ր արժանիքի համար` հավանաբար շատերին է պարզ։ Կարծում եմ, թերևս միակ արժանիքը`«իմ քայլը» հիմնադրամին կամ դրա իրական շահառուներին ֆինանսավորելն է....։Վստահ եմ ` ամեն ինչ բացահայտվելու է։ Ցավում եմ, բայց սա է «Նոր Հայաստանը».....