Ռամզան Քադիրովի շրջապատում «զտումներ» են եղել

Ռամզան Քադիրովի շրջապատում «զտումներ» են եղել

Չեչնիայում հանրապետության կառավարող վերնախավում տեղի են ունեցել «զտումներ»։ Այս մասին հայտնում է «Նովայա գազետա»-ն, մանրամասնելով, որ ձերբակալվածների շարքում են ինքնավար հանրապետության ԱԻ նախարար Ռուսլան Յախյեւը, Անտառտնտեսության նախկին նախարար Ջիգմագոմեդ Մուլաեւը, նախկին սոցիալական հարցերը կարգավորող նախկին փոխվարչապետ Խալիդ Վայխանովը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Զտումները սկսվել են այս տարվա օգոստոսին, մի քանի օր անց Արղունի քաղաքապետ Իբրահիմ Թեմիրբաեւի պաշոնանկությունից հետո, ով անձնական հակակրանք ու լարված հարաբերություններ է ունեցել Քադիրովի հետ եւ առավելագույնս քաղաքականապես ոչ կոռեկտ է արտահայտվել Քադիրովի մասին իր հեռախոսազրույցներում, որոնք գաղտնալսվել են։ Նշենք, որ այս պաշտոնանկությունից հետո Արղունի քաղաքապետ է նշանակվել Քադիրովի 28-ամյա ազգականը։