7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների, ոչ բանակի. Քոչարյան

7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների, ոչ բանակի. Քոչարյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով նիստը։

Նիստի ընթացքում քիչ առաջ հայտարարություն արեց Քոչարյանը. «10 սպանության փաստը այդ քրգործում ընդհանրապես չկա, բայց մի դրվագ այսպես անորոշ ձևով մտցվել է՝ մարդկանց ուղեղը մտցնելու համար, թե կարող է այդ սպանությունները կատարված լինեն մերձավոր մարդկանց… և այլն, ինքագիտակցության մեջ այդ թույնը լցնելու նպատակով: Այլ հիմնավորում, թե ինչու են այդ դրվագը մտցրել այս մեղադրականի մեջ, ոչ մի բացատրություն չունի: Վահագենք զենքերը ամբողջությամբ փորձաքննել են, առնչություն չկա 10 սպանության հետ, երեքը եղել է Չերյոմուխայից, կարելի է ենթադրություն անել, բայց առնվազն 7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների, ոչ բանակի»:

Մանրամասները` տեսանյութում: