ՌԴ-ում տուրօպերատորներին կհատկացվի 3,5 միլիարդ ռուբլի, որպես փոխհատուցում

ՌԴ-ում տուրօպերատորներին կհատկացվի 3,5 միլիարդ ռուբլի, որպես փոխհատուցում

Ռուսաստանի կառավարությունը 3,5 միլիարդ ռուբլի է հատկացրել տուրօպերատորներին՝ որպես փոխհատուցում այն ծախսերի համար, որոնք արվել են ավիափոխադրումների մասով չվերադարձված տարիֆների համար։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը։ Հատկացված գումարի մի մասը կտրամադրվի արտասահմանյան այն երկրներից ՌԴ քաղաքացիների վերադարձման աշխատանքների կազմակերպմանը, որոնք ունեն ոչ-բարենպաստ կորոնավիրուսային իրադրություն։ Նշենք, որ տուրօպերատորների չստացած մոտավոր եկամուտը, ըստ մասնագիտական հաշվարկների, կարող է կազմել մինչեւ 37 միլիարդ ռուբլի։