Ինչու՞ ընդդիմադիրները վայր չեն դնում մանդատները․․․

Ինչու՞ ընդդիմադիրները վայր չեն դնում մանդատները․․․

Շատերն են գրում՝ թե ԱԺ-ն պիտի ընդդիմությանը զրկի մանդատներից, թող իրենք պատվով վայր դնեն մանդատները։ Թքեն ու հեռանան։ 

Մեծ տարբերություն կա ընդդիմադիրների կողմից մանդատները վայր դնելու ու իշխանության կողմից մանդատներից զրկելու հետ։ Նիկոլ Փաշինյանը բնականաբար այդ քայլին չի գնա։ Ոչ թե նրա համար, որ անօրինական որոշումներ կատարելուց խորշում է, այլ խաղաղության դարաշրջան մտնելու համար իրեն խորհրդարանի լեգիտիմությունն է պետք։

Եթե ընդդիմադիրների նկատմամբ կոշտ գործընթացների գնա, աներկբա  խորհրդարանի լեգիտիմությունը կասկածի տակ կդրվի։ Ու հայ թուրքական բոլոր փաստաթղթերը, որ խորհրդարանում սածիլվում են, կչորանան։ Երևի նկատում եք, որ ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ Փաշինյանն այդ քայլին գնա։ Նա էլ հո հայ թուրքական բարեկամությունը ջուրը չի՞ նետելու։ Զգույշ քայլեր է անում։ Ընդդիմադիրները իշխանությանն «ասեղի անցքով» դուրս գալու միջանցք են  են տվել։ Տեսնենք։