Ինչպե՞ս կպատասխանի Իսրայելն Իրանին

Ինչպե՞ս կպատասխանի Իսրայելն Իրանին

Իսրայելը Իրանի հարձակմանը կպատասխանի «խելամտությամբ, ոչ թե զգացմունքներով»։ Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կպատասխանենք Իրանին, բայց պետք է խելամիտ գործենք և չգործենք էմոցիաների վրա: Նրանց պետք է սթրեսի ենթարկել այնպես, ինչպես մեզ են սթրեսի ենթարկել»,- Նեթանյահուի խոսքը մեջբերում է Kan radio-ն:

Ռադիոկայանի տվյալներով՝ Իսրայելը ստիպված կլինի ԱՄՆ-ին ծանուցել պատասխան հարձակման մասին, որպեսզի ամերիկացիները «վտանգի տակ չհայտնվեն առանց նախապատրաստման»։

Kan-ի աղբյուրը հայտնել է, որ այս պահանջը ներկայացրել է Վաշինգտոնը։ Միևնույն ժամանակ, Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին ասել է՝ Իսրայելը պետք է իմանա, որ եթե պատասխանի Իսրայելի տարածքի վրա Իրանի հարձակմանը, Թեհրանը հակաքայլեր կձեռնարկի ոչ թե 12 օրից, ինչպես նախորդ անգամ, այլ վայրկյանների ընթացքում։