Ադրբեջանն առաջարկել է օգտագործել 1974-1990թթ. քարտեզները

Ադրբեջանն առաջարկել է օգտագործել 1974-1990թթ. քարտեզները

2023 թվականի ընթացքում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև եղել է հինգ հանդիպում, այդ թվում՝ եռակողմ 4 հանդիպում, հնգակողմ մեկ հանդիպում։ Խաղաղության պայմանագրում առանձին ձևակերպումների շուրջ հնարավոր է եղել գալ փոխհամաձայնության. «Թեև մի քանի առանցքային հարցերում կան դիրքորոշումների տարբերություններ»: Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ադրբեջանն առաջարկել է օգտագործել 1974-1990թթ. քարտեզները:Որոշ ուսումնասիրությունից հետո հայկական կողմը ենթադրել է, որ դրանք կարող են կիրառելի լինել, բայց Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական բուն առաջարկից է ետընթաց նկատվում»,- ասել է նա։