Ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագան

Ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագան

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմում Ազգային անվտանգության խորհրդին կից Ռուսաստանի հարցերով խորհրդական Թոմաս Գրեհեմը The Economist հանդեսում կանխատեսել է ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագան։ «Ինչպիսին էլ լինի ուկրաինական հակամարտության ելքը, Ռուսաստանը չի դադարի լինել Ամերիկայի մրցակիցը։ Կանխատեսումները, թե Ռուսաստանը կփլուզվի, կամ էլ կտրուկ դեմոկրատական փոփոխություններ կլինեն, պարզապես հեքիաթներ են։ Հակառակը՝ Ռուսաստանը կպահպանվի սեփական պատմության տարբերակով, բռնապետական` ներքին քաղաքականության մեջ, նվաճողական՝ արտաքին քաղաքականության, տնտեսապես եւ տեխնոլոգիապես բավականին հետ մնացող, սակայն, այնուհանդերձ, մեծ գերտերության դերակատարմամբ։ Նրա ազգային շահերը հակադրվելու են ամերիկյան ազգային շահերին, ինչպես որ դա եղել է՝ սկսած 19-րդ դարի վերջից, երբ ասպարեզում հայտնվել է ԱՄՆ-ն` որպես գլոբալ տերություն։ Ռուսաստանը կշարունակի կարեւոր դերակատարում ունենալ համաշխարհային քաղաքականության մեջ՝ մասամբ նաեւ շնորհիվ իր միջուկային զինանոցի, հարուստ բնական ռեսուրսների, աշխարհագրական դիրքի, ՄԱԿ ԱԽ-ում ունեցած «վետո»-ի իրավունքի եւ բազմաթիվ այլ գործոնների։

Ամերիկայի խնդիրն այն չէ, որ կարողանա զսպել Ռուսաստանին, այլ հօգուտ ամերիկյան շահերի նրան զսպելը։ Դա հատկապես կարեւոր է, որպեսզի ստիպեն Չինաստանին՝ տեղավորվելու այն ֆորմատում, որն ամենից քիչ վտանգավորը կլինի ԱՄՆ-ի համար: Ասենք, օրինակ, Չինաստանին համոզել, որ Պեկինը չի կարող տիրապետող վերահսկողություն հաստատել ռեսուրսներով հարուստ Կենտրոնական Ասիայի կամ էլ Արեւելյան Ասիան Եվրոպայի հետ կապող Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով անցնող ճանապարհի վրա, որոնք անցնում են ռուսական տարածքային ջրերով։ Այս ամենը կարեւոր է նաեւ նրա համար, որ հնարավոր լինի այնպիսի գլոբալ մարտահրավերների դիմագրավել, ինչպիսիք են պանդեմիաները, կլիմայի փոփոխությունները, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխումը»,- ասված է հրապարակման մեջ։