Սանտյագո Սոլարին կգլխավորի արքայական ակումբը

Սանտյագո Սոլարին կգլխավորի արքայական ակումբը
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել Սանտյագո Սոլարիին նշանակել ակումբի գլխավոր մարզիչ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունից։ Чемпионат.com-ի փոխանցած տեղեկությունների համաձայն, 42-ամյա մասնագետի հետ ակումբը պայմանագիր է կնքել մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը։



Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Սոլարին փոխարինել էր Հուլեն Լոպետեգիին այդ պաշտոնում, մի շարք ձախողված հանդիպումներից հետո։ Արգենտինացի մասնագետի ղեկավարությամբ՝ ակումբը 4 հանդիպում է ունեցել, բոլորն էլ հաղթական ավարտներով։ Ներկայումս «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում 20 միավորով գրավում է 6-րդ հորիզոնականը։ Աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան»։