Շնասահնակը ճանաչվել է որպես տրանսպորտային միջոց

Շնասահնակը ճանաչվել է որպես տրանսպորտային միջոց
Դանիայում շնասահնակը 2019 թվականի հունվարի 1-ին կճանաչվի որպես տրանսպորտային միջոց։ Այս մասին հայտնում է «Եվրո պլյուսը», մանրամասնելով, որ այդպիսով շնասահնակներով մարդիկ իրավունք կունենան գնալու ավտոճանապարհներով կամ դրանց կողքով։ Ընդ որում խոսքը ոչ միայն բուն շնասահնակների մասին է, այլ նաեւ հատուկ շնասայլակների։ Իշխանությունները կարծում են, որ այս կերպ կընդառաջեն նրանց, ովքեր սիրում են շնսահնակներով կամ շնասայլակներով դուրս գալ զբոսանքների։ Այն դրական կազդի նաեւ ակտիվ հանգստի սիրահարների վրա։ Ի դեպ շնասահնակներով զբոսանքները Դանիայում համարում են ավանդական ժողովրդական եւ շատ սիրված սովորություն։ Նույնիսկ կան հատուկ ակումբներ, որոնք զբաղվում են նմանատիպ զբոսանքների կազմակերպմամբ։