Նոր մանրամասներ են ներկայացվել «Գահերի խաղը» սերիալից

Նոր մանրամասներ են ներկայացվել «Գահերի խաղը» սերիալից
Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը հայտարարել է, որ իր նոր վեպը, որը կոչվում է «Կրակ եւ արյուն», կդրվի «Գահերի խաղը» սերիալի նոր եթերաշրջանի հիմքում։ Այս մասին գրում է The Guardian պարբերականը։



Ըստ Մարտինի, վեպում գործողությունները կատարվում են մի քանի հարյուր տարի առաջ «Գահերի խաղի»՝ «Սառույցի եւ կրակի երգը» գրքաշարից, որը եւ սերիալի հիմքում է դրվել։ Գրողը մանրամասնել է, որ «Կրակ եւ արյունը» կդառնա առաջին հատորը նոր վիպաշարի, որը պատմելու է Տարգարիենների ընտանիքի մասին, սկսած յոթ թագավորություններ գալուց մինչեւ երկաթե գահի ստեղծող Էյգոն Նվաճողի ժամանակներ։ Այն կունենա հետաքրքիր լուծումներ եւ լույս կսփռի սերիալում թեական մնացած շատ հարցերի վրա։ Նոր գիրքը վաճառքում կլինի նոյեմբերի 20-ից։