Ռուսաստանի հետ երկխոսությունը կարեւոր է․ Գերմանիայի ԱԳՆ

Ռուսաստանի հետ երկխոսությունը կարեւոր է․ Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայում գերմանա-ռուսական աշխատանքային խմբի ընդլայնված նիստի ավարտից հետո գերմանական արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ կարեւոր է համարում Ռուսաստանի հետ երկխոսության շարունակումը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ նման ձեւաչափով հանդիպումը տեղի է ունեցել վերջին 6 տարվա մեջ առաջին անգամ։ «Ռուսաստանի հետ երկխոսությունը համարվում է կարեւոր եւ անհրաժեշտ»,- ընդգծվում է հայտարարության մեջ։ Ի դեպ, հաջորդ նիստը տեղի է ունենալու հաջորդ տարի Մոսկվայում։