Ես ունեմ լավ հարաբերություններ Պուտինի եւ Ծինփինի հետ․ Դոնալդ Թրամփ

Ես ունեմ լավ հարաբերություններ Պուտինի եւ Ծինփինի հետ․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ունի լավ հարաբերություններ ինչպես Չինաստանի, այնպես էլ Ռուսաստանի առաջնորդներ Սի Ծինփինի եւ Վլադիմիր Պուտինի  հետ։ Այս մասին հայտնում է **RT**-ն։ 



«Երկուսի հետ էլ ես ունեմ լավ հարաբերություններ։ Ես Սի Ծինփինին ավելի լավ եմ ճանաչում, սակայն երկուսի հետ էլ լավ հարաբերություններ ունեմ։ Ես լավ հանդիպում եմ ունեցել ռուսաստանյան ղեկավարի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը։ 



Թրամփը նաեւ հավելել է, որ ամսի 11-ին Պուտինի հետ ինքը Փարիզում կհանդիպի իհարկե, սակայն լիամասշտաբ հանդիպում կլինի Արգենտինայում, «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին։