Թուրքիան կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել քրդերին աջակցել

Թուրքիան կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել քրդերին աջակցել
Թուրքիան կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել քրդական PYD/YPG կազմակերպությանը ցուցաբերվող օգնությունը։ Հիշեցնենք, որ հիշյալ կազմակերպությունն Անկարան համարում է ահաբեկչական խմբավորում։ Ինչպես հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Ղալընը այս առնչությամբ մասնավորապես ասել է․ «PYD եւ YPG կազմակերպությունների աջակցությունը հավասարազոր է ուղղակի կամ անուղղակի կերպով Քրդական բանվորական կուսակցության ահաբեկիչների աջակցությանը»։



Ղալընը նաեւ հավելել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը այս երկու կազմակերպությունների հանդեպ ցույց է տալիս երկակի ստանդարտների առկայությունը ամերիկյան վարչակազմի մոտ՝ առ ահաբեկչությունը։ Անկարայի պաշտոնական ներկայացուցիչը նկատել է, որ անընդունելի է ահաբեկիչներին «լավերի» եւ «վատերի» բաժանումը եւ ակնկալում է, որպեսզի Միացյալ նահանգները դադարեցնի PYD/YPG-ն աջակցություն ցուցաբերելուն։