Ինչպե՞ս մահացած ամերիկացին ընտրվեց Կոնգրեսի պատգամավոր

Ինչպե՞ս մահացած ամերիկացին ընտրվեց Կոնգրեսի պատգամավոր
ԱՄՆ Նեւադա նահանգում պարզվում է, որ լիովին օրինական կերպով կարելի է ունենալ հասարակաց տուն։ Պատմությունը, որը ներկայացնելու ենք, սկսվել է երեսուն տարի առաջ։ Այդ ժամանակ Արիզոնայում եւ Նեւադայում բեմզալցակայանների սեփականատեր Դենիս Հոֆը գնել է նաեւ հասարակաց տուն Նեւադա նահանգում։



Մի քանի տարի անց գնել է երկրորդը, երրորդը եւ այսպես շարունակ։ Հետաքրքրականն այն է, որ նա երբեք էլ չի թաքցրել, թե ինչով է զբաղվում։ Ավելին դարձել է նաեւ Նեւադա նահանգի Հասարակաց տների սեփականատերերի ընկերակցության նախագահը։ 2016-ին Դենիս Հոֆը որոշում է ընտրություններին մասնակցել եւ առաջադրվել։ Այդ տարի նա առաջադրվեց ատատամտականների կողմից եւ պարտվեց։ Այս տարի որոշեց ու առաջադրվեց հանրապետականների կողմից։ Ընտրարշավը գնում էր շատ լավ։



Ընտրություններից մեկ ամիս առաջ լրացավ Դենի 72-ամյակը եւ նա որոշեց դա նշել։ Չորս օր ու գիշեր իր տարեդարձը այնպես էր տոնել, որ չորս օր անց նրա դիակն հայտնաբերվել էր պոռնոգրաֆիկ դերասանի եւ իր իսկ հասարակաց տան մարմնավաճառներից մեկի կողմից։ Ընտրություններին մեկ ամիս էր մնում եւ փոփոխություններ կատարելն քվեաթերթիկներում անհնար էր ու մահացած Դենիս Հոֆի անունը մնում է քվեաթերթիկներում։ Ավելին, լինելով մահացած, նա ընտրվել է Կոնգրեսի անդամ