Բանակցությունների հանդեպ լիահույս է

Բանակցությունների հանդեպ լիահույս է
Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ նոյեմբերի 10-11-ին Փարիզում տեղի ունենալիք Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ հիշատակի միջոցառումների շրջանակներում հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի չի ունենա։



Այդուհանդերձ, բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ինչպես հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանը մասնավորապես ասել է, որ լիահույս է, որ Փարիզում կհանդիպեն Պուտինն ու Թրամփը։ Էրդողանը նաեւ մանրամասնել է, որ Փարիզում պետք է տեղի ունենա միջազգային հանդիպում, որին կարեւոր հարցեր են քննարկվելու, եւ սա լավ առիթ է նաեւ Պուտինի ու Թրամփի համար ունեցած հարցերը եւս մեկ անգամ քննարկելու համար։