Միջուկային պայթյունի սնկաձեւ ա՞մպ են նկատել

Միջուկային պայթյունի սնկաձեւ ա՞մպ են նկատել
Տարօրինակ դեպքի են ականատես եղել Ռուսաստանի Կարելիայի Շույ գյուղի բնակիչները։ Գյուղի տներից մեկը, ամենայն հավանականությամբ, գազի արտահոսքի պատճառով պայթել է եւ տեղի է ունեցել հրդեհ։ Սակայն ամենից ուշագրավն այն է, որ պայթյունի ընթացքում ականատեսները նկատել են, այսպես ասած, «միջուկային պայթյունի սունկ»-ը, որպիսին կարելի է տեսնել օրինակ Հիրոսիմայի եւ Նագասակիի միջուկային հարձակումը պատկերող պատմական կադրերում։



Մասնագետները բնակչության մտավախությունները փարատելու համար լրացուցիչ ուսումնասիրություններ կիրականացնեն, թեեւ նաեւ հայտնի է դարձել, որ պայթյունը միայն նյութական վնաս է պատճառել։