Խոստացել է ողբերգական միջադեպները բացառել

Խոստացել է ողբերգական միջադեպները բացառել
Իսրաելի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնաներից Յակով Լիվնեն հայտարարել է, որ իր երկիրը ամեն բան կանի, որպեսզի հետագայում իր գործողություններում թույլ չտա այնպիսի սխալմունքներ, որոնք կհանգեցնեն այնպիսի ողբերգությունների, ինչպիսիք ռուսական ԻԼ-20 ինքնաթիռի խոցման պարագայում էր, որը տեղի ունեցավ Սիրիայում, երբ իսրայելական զորքերը իրականացնում էին հատուկ գործողություն։



«Դա ողբերգական միջադեպ էր։ Մենք խորապես ափսոսում ենք դրա համար։ Մենք այն համարում ենք որպես ողբերգություն։ Մենք փոխադարձ կապի միջոց ենք ստեղծել, որպեսզի հետագայում նման դեպքերը բացառվեն»,- «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է Լիվնեն։