Գեղեցիկ սանրվածքի գաղտնիքը բացահայտված է

Գեղեցիկ սանրվածքի գաղտնիքը բացահայտված է
Լոնդոնյան Hare & Bone գեղեցկության սրահի ոճաբան Սեմ Բերնետը բացահատել է, թե ինչպես կարելի է ստանալ իդեալական սանրվածք՝ առանց հատուկ միջոցներ կիրառելու, եւ ինչու մազերը չորացնելիս չի կարելի օգտագործել սանր»։



The Sun-ը գրում է, որ Բերնետը խորհուրդ է տվել երեկոյան լոգանքից հետո ոչ թե մազերը ֆենով չորացնել, այլ թույլ տալ, որ դրանք չորանան բնական ճանապարհով, ողջ գիշերվա ընթացքում։ «Մազերը հավաքեք միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն կիսով չափ չոր են։ Եթե ցանկանում եք ստանալ ալիքներ, ապա հավաքեք գնդաձեւ»։ Նա նաեւ խորհուրդ է տվել մազերը չորացնելիս խուսափել սանր կամ մազերի խոզանակ օգտագործելուց, քանի որ դրանք խաթարում են մազերի բնական կառուցվածքը եւ առաջացնում կոտրվածքներ։