Նոր գերժամանակակից զենք են մշակում

Նոր գերժամանակակից զենք են մշակում
Ռուսաստանը մշակում է տասնյոթ նոր ստորջրյա անվարորդ լողացող սարք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Մենք հիմա ուսումնասիրում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում, ներառյալ գլայդերներին, երբ ստորջրյա լողացող սարքերը կարող են մեծ տարածություններ անցնել՝ առանց վերալիցքավորման։



Սկզբունքը շատ դյուրին է։ Մենք դեռեւս լողացող սարքերը շարժում ենք պրոպելլերների միջոցով, իսկ գլեյդերները՝ ծանրահակ ուժի ավելացման եւ նվազեցման։ Բառացիորեն բալաստի ավելացմամբ եւ պակասեցմամբ այն կարող է անցնել մինչեւ 80 հազար կիլոմետր»,- ասել է ոլորտային պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Ռահմանովը՝ ներկայացնելով ապագա անվարորդ ստորջրյա լողացող սարքի հնարավորությունները։