Սպանված լրագրողի հարսնացուն մի շարք հարցերի է պատասխանել

Սպանված լրագրողի հարսնացուն մի շարք հարցերի է պատասխանել
Սաուդցի սպանված ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի հարսնացուն՝ Հաթիջե Ջենգիզը հայտարարել է, որ չի կարող ասել, թե ովքեր են իր փեսացուի մարդասպանները։ Այս մասին հայտնում է [**Reuters**](http://reuters.com/) լրատվական գործակալությունը։ Նա նկատել է, որ հարցի պատասխանը պետք է որ գիտենան Ստամբուլում գործող սաուդական հյուպատոսության աշխատակիցները, քանի որ հենց այնտեղ է տեղի ունեցել սպանությունը։ Ջենգիզը նաեւ ասել է, որ թագավորական ընտանիքը կապ չի հաստատել իր հետ եւ չի ցավակցել։ Նա ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր մեղավոր են այս հանցանքի մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Լրագրողի հարսնացուն իր խոսքում նաեւ ափսոսանք է հայտնել ԱՄՆ արձագանքի հանդեպ։  Նա կոչ է արել Դոնալդ Թրամփին համոզվել անպայման, որ արդարադատությունը կհաղթի։