Լոպետեգին հրաժարական է տվել

Լոպետեգին հրաժարական է տվել
Մադրիդի արքայական ակումբի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել զբաղեցրած պաշտոնից ազատել ակումբի գլխավոր մարզիչ Հուլեն Լոպետեգիին։ Այս մասին հայտնում է [**«Советский спорт»**](https://www.sovsport.ru/football/news/2:869014-ofitsialno:-lopetegi-uvolen-s-posta-glavnogo-trenera-reala-) հանդեսը։ Ըստ «Ռեալի» տարածած պաշտոնական հայտարարության, ակումբը երախտագիտություն է հայտնում Հուլեն Լոպետեգիին եւ նրա տեխնիկական թիմին այն բոլոր ջանքերի համար, որ դրվել է թիմի համար եւ մաղթում հետագա հաջողություններ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում։



Արքայական ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Սանտյագո Սոլարին, ով մինչ այդ աշխատել էր երիտասարդական հավաքականում։ Լոպետեգին գլխավորել է ակումբն այս տարի ամառվանից։ Տասը հանդիպումում թիմը հավաքել է տասնչորս միավոր, իսկ վերջին հանդիպման ընթացքում «Ռեալը» 1։5 հաշվով ջախջախիչ պարտություն է կարել «Բարսելոնայից»։