Հայտնի երգչուհին կրոնափոխ է եղել եւ իսլամ ընդունել

Հայտնի երգչուհին կրոնափոխ է եղել եւ իսլամ ընդունել
Իռլանդացի հայտնի երգչուհի Շինեյդ Օքոները, ով ավելի վաղ փոխեր էր անունն ու այժմ դարձել է Մագդա Դավիթ, հայտարարել է, որ եւս մեկ անուն ունի, քանի որ իսլամ է ընդունել։ Նրան հիմա կոչում են նաեւ Շուհադա, որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «մարտիրոսուհի»։



Ինչպես գրում է The Daily Mail-ը երգչուին մասնավորապես հետեւյալն է ասել, իր կայացրած որոշումը պարզաբանելիս․ «Դա բնական վերջնական հանգրվանն է, որեւէ ողջամիտ աստվածաբանի ճանապարհորդությունների։ Բոլոր ուսումնասիրված սրբազան տեքստերը վերջում հանգեցնելու են իսլամին, քանի որ այն մնացած բոլոր սրբազան տեքստերը դարձնում է ավելորդ։ Ես նոր անուն կունենամ՝ Շուհադա»։