Տուգանվել են անազնիվ բիզնես վարելու համար

Տուգանվել են անազնիվ բիզնես վարելու համար
Apple եւ Samsung ընկերությունները տուգանվել են 15 միլիոն եվրոյի չափով իտալական ռեգուլյատորի կողմից այն բանի համար, որ անազնիվ բիզնես են վարել։ Ինչպես հայտնում է BBC-ն, երկու ընկերություններին էլ մեղադրանք է ներկայացվել հին սմարթֆոնների արհեստական դանդաղեցման համար, ինչը արհեստական կերպով խթան կհանդիսանա, որպեսզի հին սմարթֆոն օգտագործողները ձեռք բերեն նույն ընկերությունների նոր եւ արդիական մոդելները։ Apple ընկերությունը տուգանվել է 10 միլիոն եվրոյով, իսկ Samsung-ը՝ 5 միլիոն եվրոյի չափով։ Մասնագետները պարզել են, որ օպերացիոն համակարգերի նոր տարբերակները կանխամտածված կերպով դանդաղեցրել են հին գաջեթների աշխատանքը։ Դատարանը պարտավորեցրել է նաեւ երկու ընկերություններին հրապարակել պաշտոնական հայտարարություն առ այն, որ տուգանքը վճարվել է։ Երկու ընկերություններն էլ, ի դեպ, այս դատական որոշումը մեկնաբանելուց հրաժարվել են։