Մելանյա Թրամփը խոսել է կասկածելի փոստային առաքումների մասին

Մելանյա Թրամփը խոսել է կասկածելի փոստային առաքումների մասին
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը եւս արձագանքել է վերջին օրերին ԱՄՆ մի շարք հայտնի եւ ազդեցիկ անձանց կասկածելի ծանրոցներ ուղարկելու այսպես ասած արշավին։ Հիշեցնենք, որ ռումբ էր ուղարկվել փոստով Ջորջ Սորոսին, ապա նախկին նախագահ Բիլ Քլինթոնին ու Հիլարի Քլինթոնին։ Կասկածելի ծանրոցներից չէր խուսափել նախկին նախագահ Բարաք Օբաման, ԿՀՎ նախկին ղեկավարը, նույնիսկ CNN հեռուստատեսության խմբագրությունը, մի խոսքով, բոլոր նրանք, որոնք այսպես թե այնպես դեմոկրատների կողքին են կամ այդ կուսակցությունից կամ գաղափարակից։ AFP-ի փոխանցմամբ, ԱՄՆ առաջին տիկինը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, որ դատապարտում է նման վախկոտ հարձակումները։