Ֆլեշի Բարսեղի քրգործը դատախազությունը ետ է ուղարկել

Ֆլեշի Բարսեղի քրգործը դատախազությունը ետ է ուղարկել
«Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի նկատմամբ հարուցված քրեական գործը ՀՀ դատախազությունը ետ է ուղարկել Քննչական կոմիտե նախաքննության ընթացքում թույլ տրված բացթողումները շտկելու համար, իսկ մեր տեղեկություններով՝ ապացույցները բավարար չեն եղել։ Քրգործը ետ ուղարկելու մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեց Բեգլարյանի փաստաբան Կրոնվել Գրիգորյանը, ով չցանկացավ այլ մանրամասներ հայտնել։



Հիշեցնենք, որ Բարսեղյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 322-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից 2015թ.-ին իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն։



Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից 2015թ.-ին իրականացվել էր գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն։



Ընկերության սեփականատերն ու հարազատները այս ամենի համար մեղադրել են «Ֆլեշ Մոտորս»-ի նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։



«Ֆլեշ»-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը հարազատների հետ միասին, ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով որպես վնասի փոխհատուցում պահանջել է, անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար: