Կենգուրուն հարձակվել է երեք ավստրիալացիների վրա Քվինսլենդում

Կենգուրուն հարձակվել է երեք ավստրիալացիների վրա Քվինսլենդում
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում երեք մարդ է տուժել կենգուրուի հարձակումից։ Այս մասին հայտնում է [**The Sydney Morning Herald**](https://www.smh.com.au/national/queensland/wildlife-carer-suffers-severe-injuries-following-kangaroo-attack-20181014-p509lg.html)-ը։ Համաձայն հրապարակման, կենդանին հարձակվել է տղամարդու վրա, ով ցանկացել է նրան կերակրել։ Մյուս տուժածը, որ այդ տղամարդու կինն է եղել, հանդիսանում է վայրի բնության մեջ կենգուրուների խնամատարությամբ զբաղվող մասնագետ։ Նա ցանկացել է օգնել ամուսնուն, սակայն նույնպես վնասվածքներ է ստացել ձեռքերի եւ ոտքերի շրջանում։ Կինն ունի նաեւ կողերի եւ կրծքավանդակի կոտրվածքներ։



Ամուսնու մոտ վերքերը պատռվածքային են։ Նրանց որդին, որ նույնպես նույն դեպքի տուժածներից է, փորձել է իր ծնողներին ազատել կենգուրուի ճանկերից։ Պարբերականը նշում է, որ մասնագետների համար անհասկանալի է եղել կենգուրուի վարքագիծը եւ տուժածների ստացած վերքերի լրջությունը։