Վարչապետն արդարանում է, թե ինչու է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակել

Վարչապետն արդարանում է, թե ինչու է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակել
Երեկվանից բուռն քննարկվում և քննադատվում է նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու վերաբերյալ վարչապետի որոշումը։ Սոցցանցեում արդեն հիշեվնում են՝ ով է եղել Հունան Պողոսյանը, ինչ ռեժիմի է ծառայել, ինչպես է ծառայել կամ ինչպես է հաջողացրել «չոր աշխատավարձով» տասնապատիկ ավել կարողության տեր դառնալ։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների դատին ներկայացրեց Հունան Պողոսյանին՝ որպես Սյունիքի մարզպետ։



Այնուհետև հաշվի առնելով այս նշանակման վերաբերյալ հանրության արձագանքները, վարչապետը որոշեց կա՛մ բացատրել, կա՛մ, ավելի շուտ, արդարանալ, թե ինչու է որոշել Հունան Պողոսյնաին նման բարձր պաշտոնի նշանակել։ Նա հիշեցրեց, որ ինքն ասել է՝ հեղափոխութնունից և արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո շատ կարևոր է լինելու ավարտված համարել ՀՀ-ում տեղի ուենցած թավշյա հեղափոխությունը, և մեր ժողովրդի ներուժը ներգրավել Հայաստանի զարգացման գործում։



«Եվ, այս իմաստով, ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ մենք ՀՀ-ում չպետք է թույլ տանք, որպեսզի զարգանա այնպիսի երևույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ»,- ասաց վարչապետն ու շարունակեց երկար-բարակ բացատրություններով գալ հասնել նրան, թե ինչու է որոշել Հունան Պողոսյանին նշանակել մարզպետ։



Նա նաև հիշեցրեց, որ կա բարիկադներ կառուցելու և բարիկադները ապամոնտաժելու ժամանակ, չմոռացավ նաև այն մասին, որ Հունան Պողոսյանը հեղափոխության օրերին մշտապես եղել է բարիկադների հետևում։ Տպավորություն է, թե վարչապետն իր այս երկարաշունչ ելույթով փորձում է հող նախապատրաստել ապագայում նախկին իշխանության ներկայացուցիչների հետ համագործակցության համար, որոնց շուրջ այսօր ատելության մթնոլորտ է ձևավորել։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**