Ռուսաստանին կարտաքսեն Եվրոպայի խորհրդից

Ռուսաստանին կարտաքսեն Եվրոպայի խորհրդից
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավոր է արտաքսվի այդ կառույցից արդեն 2019-ի հունիսին։ Այս մասին հայտնում է «Европейская правда»-ն։



Նման բան տեղի կունենա, եթե Ռուսաստանը չվերականգնի իր անդամավճարների վճարումը մինչեւ 2019-ի կեսերը։ Ըստ Յագլանդի, Ռուսաստանը արդեն երկու տարի չի վճարել իր անդամավճարները։ «Բացարձակապես անթույլատրելի է, որպեսզի այն երկիրը, որը մինչ այժմ կառույցում է, չվճարի իր անդամավճարները։ Չի կարելի լինել կիսով չափ անդամ, դա կլինեի կատաստրոֆիկ Կոնվենցիայի համար»,- ասել է Յագլանդը։



Համաջայն Եվրոպայի խորհրդի ռեգլամենտի, ԵԽ նախարարների կոմիտեն կարող է դադարեցնել Ռուսաստանի մասնակցությունը ԵԽԽՎ-ին եւ ԵԽ նախարարների կոմիտեի աշխատանքներին։