ԵՄ-ն կհրաժարվի պլաստիկե սպասքից

ԵՄ-ն կհրաժարվի պլաստիկե սպասքից
Եվրախորհրդարանի Շրջակա միջավայրի կոմիտեն իրականացված քվեարկության արդյունքում որոշում է կայացրել հրաժարվել պլաստիկե իրերից, ներառյալ նաեւ պլաստիկե սպասքը։



Այս մասին հայտնում է Euronews-ը։ Պլաստիկե իրերի արգելքը ուժի մեջ կմտնի 2021 թվականին։ Արգելքն հիմնավորվում է նրանով, որ ծովային աղբի 70 տոկոսը կազմում են պլաստիկե իրերը, եւ այս քայլով կամրապնդվեն շրջակա միջավայրի պահպանությանն ու էկոլոգիային ուղղված ԵՄ ջանքերը։



Բացառություն կկազմեն այն իրերը, որոնց ավելի նվազ վնասակար նյութերի պատրաստված անալոգը ԵՄ-ում չկա։ Դրանց դեպքում օգտագործումը կնվազեցվի մինչեւ 2025 թվականը։ Կոմիտեի որոշումը Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանի քվեարկությանը կդրվի հոկտեմբերի 22-25-ին։ Այն կանցնի լսման եւ քվեարկության փուլերով։