Հերթական պարգևատրումը աղջիկ ունենալու համար

Հերթական պարգևատրումը աղջիկ ունենալու համար
Գաղտնիք չէ, որ Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը՝ սելեկտիվ աբորտը, տարածված երևույթ է: Սեռային նորմալ համամասնությունը ենթադրում է 100 աղջկա դիմաց 105 տղայի ծնունդ, այն դեպքում, երբ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում է 115 տղա: Մարզային վիճակագրության համաձայն՝ ՀՀ-ում սեռով պայմանավորված ամենամեծ թվով աբորտները Երևանից հետո, գրանցվում են Գեղարքունիքի, Արագածոտնի և Արարատի մարզերում, իսկ ահա Սյունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում սեռով պայմանավորված աբորտները համեմատաբար փոքր թիվ են կազմում: Շիրակի մարզի Ախուրյանի Մոր եւ մանկան առողջության կենտրոնում հունվար ամսից արտասովոր ծրագիր է իրականացվում:



Հայ օգնության միության միջոցներով եւ բուժհաստատության նախաձեռնությամբ մշակվել է մի ծրագիր, ըստ որի 2 եւ ավել աղջիկ ունեցող մայրերը խրախուսվում են: Նրանց տրվում է 150 ԱՄՆ դոլար: Օրերս 18 մայրեր, որոնց աղջիկ երեխաները լույս աշխարհ են եկել «Մոր և մանկան առողջության» կենտրոնում Հայ Օգնության Միության կողմից դրամական պարգևներ ստացան: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ծրագրի համակարգող Նարինե Բեգլարյանը ներկայացրեց «Տղաների նախապատվության և աղջիկների թերարժևորմանը, կանխարգելմանն ուղղված» գլոբալ ծրագրի մասին` անդրադառնալով պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին: Խնդիրն առկա է նաև Հայաստանում, մեր երկիրը աշխարհում գրավում է երրորդ տեղը` Չինաստանից, Ադրբեջանից հետո: Սակայն այս ամենի կողքին, ըստ մասնագետների, հուսադրող փաստ ևս կա, վերջին տարիների ընթացքում կտրուկ նվազել է աբորտների թիվը, և գրեթե հավասարվել տղաների և աղջիկների ծնունդները:







**Արևիկ Հակոբյան**