«Մաքդոնալդսը» մտադիր է բացել «Համբուրգերոլոգիայի համալսարան»

«Մաքդոնալդսը» մտադիր է բացել «Համբուրգերոլոգիայի համալսարան»
Ամերիկյան «Մաքդոնալդս» կորպորացիան մտադիր է Մոսկվայում մինչեւ հաջորդ տարվա հոկտեմբեր ամիսը բացել «Համբուրգերոլոգիայի համալսարան»։ Այս մասին գրում է **The Village**-ը։



Ներկայումս կորպորացիան իր ուսումնական կենտրոնն ունի Կրասնայա Պրեսնայում եւ վերջինիս հիմքի վրա էլ նախատեսվում է կոմպլեկտավորել համալսարանը՝ անհրաժեշտ բոլոր ընթացակարգերն անցնելուց եւ փաստաթղթերը ունենալուց հետո։ Համալսարանում կրթությունը կկազմակերպվի ՌԴ օրենսդրության առաջադրած պահանջներին համապատասխան, իսկ ավարտողներն էլ կստանան բուհական դիպլոմ։