Պորոշենկոն առաջարկել է երկարաձգել Դոնբասի հատուկ կարգավիճակի ժամկետը

Պորոշենկոն առաջարկել է երկարաձգել Դոնբասի հատուկ կարգավիճակի ժամկետը
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն առաջարկել է երկրի օրենսդիր մարմինին երկարաձգել Դոնբասի շրջանի հատուկ կարգավիճակի ժամկետը։ Այս մասին հայտնում է Գերագույն Ռադայի պաշտոնական կայքը։



Համաձայն առաջարկի, Դոնբասի հատուկ կարգավիճակի ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31-ը։ Ուկրաինայի նախագահի կողմից բերված առաջարկը հիմնավորվել է այն հանգամանքով, որ անհրաժեշտ են այնպիսի միջոցառումներ անցկացնել Դոնբասում, որոնք կնպաստեն ընդհանուր վստահության մթնոլորտի վերականգնմանն ու իրավիճակի խաղաղ կարգավորմանը։